CALL US NOW +374 98 16 29 29
DONATE

Terms of use

Օգտագործման պայմաններ

Ներածություն

Այստեղ կարող եք ծանոթանալ «Հավատարիմ Սրտեր Միջազգային» բարեգործական հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով մեր՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Հավատարիմ Սրտեր Միջազգային» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ Հավատարիմ Սրտեր ՄԲՀ) կայք (www.thefaithfulhearts.com) և օգտվելով մեր կայքում (այսուհետ՝ Կայք) հրապարակված տեղեկատվությունից և նվիրաբերության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:

Գրանցում

Նվիրաբերման համակարգը օգտագործելու համար Դուք պետք է նախ գրանցվեք և ստեղծեք հաշիվ («Հաշիվ»):
Դուք հավաստում եք, որ կայքում գրանցվելիս, նվիրաբերություն կատարելիս կամ մեզ հետ կապի ընթացքում տրամադրված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ինչպես նաև կթարմացվեն՝ արտացոլելու համար բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Դուք եք բացառապես պատասխանատու ձեր Հաշվի, ինչպես նաև ձեր Հաշվի գաղտնաբառի անվտանգությունն ու գաղտնիությունը պահպանելու և Ձեր Հաշվի հետ կապված Կայքում բոլոր գործողությունների համար՝ լինի դա Ձեր գիտությամբ կամ առանց: Դուք համաձայնում եք անհապաղ զեկուցել մեզ ձեր Հաշվի ցանկացած չարտոնված օգտագործաման կամ անվտանգության որևէ այլ խախտման մասին:
Եթե Դուք գրանցվում եք Կայքում կամ օգտագործում եք Կայքը մեկ այլ կողմի կամ կազմակերպության անունից, Դուք հավաստում եք, որ Դուք լիազորված եք գործել այդ կողմի կամ կազմակերպության անունից՝ Կայքն օգտագործելիս։

Նվիրատվություն

Դուք համաձայնում եք, որ նվիրաբերության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են Հավատարիմ Սրտեր ՄԲՀ -ի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ երբ Հավատարիմ Սրտեր ՄԲՀ -ն նվիրատվություն է ստանում առանց կոնկրետ նախագծի կամ կատեգորիայի հղումի, նվիրաբերված միջոցները կհատկացվեն Հավատարիմ Սրտեր ՄԲՀ -ի ընդհանուր բյուջեին։

Հավատարիմ Սրտեր ՄԲՀ կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել գրավոր նամակ՝ [email protected]  հասցեին՝  նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները, խնդիրը առաջանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ:

Անձնական տվյալների հավաքում և օգտագործում

Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքում և օգտագործում: Հավատարիմ Սրտեր ՄԲՀ – ն հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:

Երրորդ կողմի հղումներ

Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք Հավատարիմ Սրտեր ՄԲՀ-ի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։

Ընդհանուր դրույթներ

Մենք կարող ենք ձեզ ծանուցումներ տրամադրել ձեր Հաշվի համար գրանցված էլ.փոստի միջոցով:
Հավատարիմ Սրտեր ՄԲՀ -ն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու համար փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում՝ Հավատարիմ Սրտեր ՄԲՀ կտեղադրի փոփոխված Պայմանները www.thefaithfulhearts.com կայքում։
Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապվել մեզ հետ xxxxxxxxx(Ռուզաննա ջան այստեղ պետք է նշել մեր էլեկտրոնային հասցեն) էլեկտրոնային հասցեով։

Return policy /Վերադարձի պայմաններ

Այն անձինք, ովքեր սխալմամբ  իրենց պլանավորված գումարից ավել գումար են նվիրաբերել Հավատարիմ Սրտեր ՄԲՀ-ին, կարող են [email protected]  էլեկտրոնային հասցեով  նամակ  ուղարկել հիմնադրամի գործադիր մարմնին, նշում անելով ավել փոխանցված գումարի չափը, իրենց բանկային հաշվեհամարը, կցելով նաև ֆանձը հաստատող փստաթղթի պատճենը, կազմակերպության անունից հանդես գալու  դեպքում նաև լիազորագրի պատճենը : Հիմնադրամը նախազգուշացնում է, որ այս դեպքում գումարի հետ վերադարձի  հետ կապված բանկային  ծախսերը կպահվի փոխանցվող (հետ վերադարձվող) գումարից: