Էլ. հասցե info@thefaithfulhearts.com
Հեռ, +374 98 16 29 29
ՀԱՆԳԱՆԱԿԵԼ

Ֆրիդա, Պանդա, Բերտա և երկու կատուներ

Ֆրիդա, Պանդա, Բերտա և երկու կատուներ

Ֆրիդան, Պանդան, Բերտան և երկու կատու գտնվել են կիրճում` մայրուղու մոտ, առանց ջրի, սննդի և գոյատևման որևէ հնարավորության: Պարզ էր՝ մարդու ձեռքի գործ է. բերել են, թողել արկղի մեջ և դրանով իսկ նրանց դապարտել մահվան։ Մենք չկարողացանք անտարբեր անցնել, ուստի փրկեցինք ձագերին։ Մենք ժամանակավոր կացարան գտանք քոթոթների և կատվի ձագերի, նրանց բուժեցինք հնարավոր բոլոր վարակներից։ Կատվի երկու ձագերը արագ կերպով գտան իրենց հիանալի ընտանիքները, իսկ տերերը մեզ շարունակում են ուրախացնել երջանիկ ձագերի լուսանկարներով։

Բերտայի բախտն էլ բերեց. որդեգրվեց Հայաստանում մի ընտանիքի կողմից: Ֆրիդային և Պանդային Հայաստանում տերեր չգտանք, բայց նրանք հնարավորություն ստացան թռչելու ԱՄՆ: Մենք դրամահավաք կազմակերպեցինք և որոշ ժամանակ անց քոթոթները հաջողությամբ մեկնեցին Ամերիկա: Ֆրիդան և Պանդան արդեն գտել են իրենց տիրոջը Միացյալ Նահանգներում, և որ ամենակարևորն է ՝ նրանք ուրախ են և սիրված։

Ruzanna

VIEW ALL POSTS

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *