Էլ. հասցե info@thefaithfulhearts.com
Հեռ, +374 98 16 29 29
ՀԱՆԳԱՆԱԿԵԼ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրամի գլխավոր նպատակն է անօթևան կենդանիների համակարգված աջակցության կազմակերպումը՝ փրկելով իրենց կյանը և գտնելով նրանց համար հոգատար  տերեր:

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է անօթևան կենդանիների նկատմամբ հասարակության վերաբերմունքի պատասխանատվության աստիճանի բարձրացմանը:  Մեզ համար գերակա ուղղությունն է անօթևան կենդանիների համար բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև անօթևան կենդանիներին բարի և հոգատար ձեռքեր փոխանցելու համար հնարավորություններ ստեղծելը: Հիմնադրամը աջակցում է բարձրակարգ բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է տեղեկատվական-լուսավորչական միջոցառումների իրականացումը՝ կամավորներ և կենդանասերներ ներգրավելու նպատակով:

Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցության արդյունքում ՄԻԱՍԻՆ կարող ենք ՀՐԱՇՔ կերտել և դարձնել մեզ շրջապատող աժխարհն ավելի ԲԱՐԻ:

ՄԵՆՔ

Մեր չոքոտանի բարեկամներին աջակցության գաղափարը հանկարծակի չի ծագել: Կենդանիների հետ շփումը թույլ է տալիս առավել հարստացնել մտահորիզոնը և մարդկանց մոտ վեր հանել նոր դրական հատկանիշներ: Մեր համոզմունքը, որ մերնք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն նրանց համար, ում ընտելացրել ենք, այլ նաև նրանց համար, ում դեռ չենք հասցրել ընտելացնել, դրդեց մեզ միավորել ջանքերը հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ:

Տևական ժամանակ մեր թիմի անդամները իրականացրել են բազմաբնույթ անհատական նախագծեր, զբաղվել են բարեգործությամբ, հասցնելով աջակցել հարյուրավոր շների: Մարդու լավագույն ընկերն ունակ է ստեղծել Ձեր տանը բարենպաստ մթնոլորտ, այդ թվում երջանիկ և իր ուժերին հավատացող երեխայի դաստիարակության համար:

Մենք լիահույս ենք, որ մեզ կհաջողվի համատեղ ուժերով հասարակությունում ձևավորել նպաստավոր միջավայր, ուր օգնության կարիք ունեցողը ստանում է այն:

IMG_8074

ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

  • Աջակցում ենք անօթևան կենդանիներին բուժօգնության տրամադրմանը:
  • Իրականացնում ենք ստերջացման աշխատանքներ:
  • Իրականացնում ենք պատվաստումներ և պարազիտների վերացման աշխատանքներ:
  • Փրկում և բուժօգնություն ենք տրամադրում վթարի ենթարկված կամ մարդկանց: կողմից վնասված անօթևան կենդանիներին:
  • Ապահովում ենք անօթևան կենդանիների կեցությունը, որոնք արտակարգ: պատահարների արդյունքում հայտնվել են Հիմնադրամի ժամանակավոր կացարանում:
  • Ներգրավում ենք մեր քաղաքի բնակիչներին անօթևան կենդանիներին նյութական և բժշկական օգնության գործընթացին:
  • Իրականացնում ենք տեղեկատվական-լուսավորչական աշխատանքներ բնակչության հետ ընտանի կենդանիների կեցության կանոնների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ:
  • Գտնում ենք սիրող և հոգատար տերեր կենդանիների համար:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Ժամանակակից և հաջողակ միջազգային փորձի կիրառմամբ բազմազան նախագծերի իրականացում Երևանում և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ միտված անօթևան կենդանիների համար բանեպաստ պայմանների ստեղծմանը և նշված հիմնախնդրի նկատմամբ հասարակական ընկալման բարձրացմանը, ինչ իր հեթին կբերի չոքոտանիների նկատմամբ առավել բարյացակամ դրսևորումների:

  • Աջակցություն Երևանի և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպպես նաև անօթևան կենդանիների խնամքի, կեցության և պահմպանմանն ու առղջությանը միտված միջազգային, պետական այլ նպատակային ծրագրերի իրականացմանը՝ մասնագիտական խոհրդատվություն և դեղամիջոցներ տրամադրելու միջոցով:

  • Նպաստել անօթևան և օգնության կարիք ունեցող կենդանիների հետ աշխատանքների համար ենթակառուցվածքների և ինստիտուտների զարգացմանը, մշակել առավել արդյունավետ աշխատանքային մեթոդներ:

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից առաջարկվող նորարարական մեթոդների ուսումնասիրություն և կիրառում անօթևան կենդանիների հաշվառման, տեղաբաշխման, առողջական վիճակի և այլ բնութագրերի և չափորոշիչների:

МЫ ВЕРИМ В ВАС! Позвольте нам помочь вам сделать их счастливыми.